copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:27 10-11-2021

Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանը

«Սպուտնիկ Արմենիան հաղորդում է», որ Հայաստանյան ընկերությունը հետաքրքրված է ԵԱՏՄ տարածքում քաղավիացիական ինքնաթիռների համատեղ արտադրությամբ։ Խոսքը «Էջմիածնի գործիքաշինական գործարան» ՓԲԸ-ի մասին է, որը ՀՀ միակ ընկերությունն է, որ հայտ է ներկայացրել ԵԱՏՄ հիշյալ ծրագրին մասնակցելու համար։

Հայկական ընկերությունից բացի ներկա պահին ծրագրով հետաքրքրվել են ԵԱՏՄ ևս շուրջ 80 ընկերություններ։ Ցանկը վերջնական չէ. այն բաց է բոլոր ցանկացողների համար։

Ծրագիրը քննարկվել ու հաստատվել է նոյեմբերի 9-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում։ Դրանով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկվել է համագործակցել քաղաքացիական ինքնաթիռների արդյունաբերության ոլորտում։

Ծրագրով նախատեսվում է ԵԱՏՄ երկրներում ավիացիոն սարքավորումների, բաղադրիչների և հարակից արտադրանքի արտադրություն իրականացնել` ներմուծվող արտադրանքը տեղում արտադրվածով փոխարինելու և դրանով իսկ ԵԱՏՄ երկրների տնտեսական և տեխնոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միության երկրների արտադրողներին առաջարկվում է ներգրավել նորարարական, հեռանկարային և բարձր տեխնոլոգիական ապրանքների համատեղ արտադրության կոոպերատիվ շղթաներում։

ԵԱՏՀ–ն հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներում քաղաքացիական ինքնաթիռների շինարարության ոլորտում 2021-2025 թվականներին արդյունաբերական համագործակցությունն ընդլայնելու ծրագրի ճանապարհային քարտեզին։ Այն առաջիկայում կուղարկվի կողմերի հետ համաձայնեցման։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ