copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:23 09-11-2021

Չիլիում պատգամավորը 15-ժամանոց ելույթ է ունեցել խորհրդարանում

Չիլիում պատգամավոր Խաիմե Նարանխոն գրեթե 15 ժամ ձգել է իր ելույթը խորհրդարանում։ Նիստը նվիրված էր հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտին։ Խորհրդարանականն այդպիսի հնարքի է դիմել, որպեսզի կարանտինում գտնվող իր կուսակից գործընկերը ժամանակ ունենա քվեարկելու։

Նարանխոն պատրաստել է 1300-էջանոց ելույթ։ Նա այն սկսել է կարդալ երկուշաբթի առավոտյան ժամը 10:24-ին և ավարտել միայն երեքշաբթի ժամը 01:24-ին: Այդ ամբողջ ընթացքում պատգամավորները ընդամենը երկու անգամ են գնացել 15 և 20 րոպե տևողությամբ ընդմիջումների։ Ելույթի ժամանակ Սոցիալիստական ​​կուսակցությունից պատգամավորը երկու անգամ ենթարկվել է բժշկի զննության։

Նարանխոյի գործընկեր Ջորջիո Ջեքսոնը պետք է կարանտինում մնար մինչև նոյեմբերի 9-ը՝ կորոնավիրուսով վարակվածի հետ շփման պատճառով։ Կեսգիշերն անց նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում մեքենա է վարել, և հաղորդել է, որ գնում է նիստի։

Նշվում է, որ Ջեքսոնի ձայնը կարող էր վճռորոշ դեր խաղալ քվեարկության մեջ։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է