copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:38 09-11-2021

Գրետա Թունբերգը փախել է տնից իրեն ուղղված մահվան սպառնալիքների պատճառով

Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը խոստովանել է, որ ստիպված է եղել հեռանալ ծնողական տնից՝ իրեն ուղղված բազմաթիվ սպառնալիքների պատճառով։

Իսպանական LaSexta հեռուստաալիքին տված հարցազրույցում աղջիկը նշել է, որ այժմ մշտապես ծնողների հետ չի ապրում։ Նրա խոսքով, այդպես ոչ ոք չի իմանա, թե որտեղ է նա բնակվում։ Ինչպես պարզվել է, որոշ մարդիկ նույնիսկ սպառնացել են սպանել նրան՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի պատճառով։

Գրետան նաև նշել է, որ դեռ չի ցանկանում կյանքը կապել քաղաքականության հետ:

Թունբերգն ավելի վաղ ասել էր, որ համաշխարհային առաջնորդները պետք է դադարեն «բլա բլա բլա» ասել և իրական գործողությունների անցնեն: Նրա կարծիքով, իշխանության ղեկին գտնվողները միայն ձևացնում են, թե լուրջ են վերաբերվում մարդկության ապագային։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ