copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 08-11-2021

Թուրքիան նախ և առաջ ցանկանում է մասնակցել F-35-ի ծրագրին.Քալըն

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, մինչդեռ CAATSA-ի պատժամիջոցների պատճառով ծրագրից Թուրքիայի դուրսմղումն անարդար է և անօրինական։

Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ Գեղարվեստի համալսարանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Իբրահիմ Քալընն անդրադարձել է վերջերս G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդունած որոշումներին: Քալընը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների համար սահմանել ռազմավարական համագործակցության նոր շրջանակ: Քալընի խոսքով՝ եթե F-35 ծրագրի հետ կապված խնդիրը չլուծվի, ապա Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ զուր ժամանակ վատնել:

«Մենք կարող ենք փորձել դա փոխհատուցել F-16-ով։ Ամերիկյան վարչակազմը մինչ այժմ դրական վերաբերմունք է ցուցաբերել այս հարցում։ Եթե ​​խոսքը վերաբերում է միայն այն երկրներին, որոնք միակողմանիորեն ծանր սպառազինություն են գնում Ռուսաստանից, ապա ինչո՞ւ են բացառություններ արվում այդ երկրների համար։ Եթե ​​նման կանոն չկա, ինչո՞ւ են այդ պատժամիջոցները կիրառվում Թուրքիայի նկատմամբ։ Մեր առաջնահերթությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարիքների բավարարումն է»,- նշել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան այլընտրանքներ ունի. երկիրն ի վիճակի է սեփական անօդաչու թռչող սարքերն արտադրել և արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Բացի այդ, Քալընը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը, մասնավորապես՝ սենատորները, հանձնաժողովի անդամները և հանձնակատարները, հնարավորինս շուտ կգիտակցեն Թուրքիայի կարևորությունը։ «Մենք կարող ենք թվարկել աշխարհաքաղաքական չորս կամ հինգ խնդիր, որոնք ներկայումս ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության վրա, ինչպիսիք են Աֆղանստանը, Արևելյան Միջերկրական ծովը, Սիրիան, Կովկասը և Լիբիան, և դրանք բոլորը կապված են Թուրքիայի հետ»,- մանրամասնել է Քալընը: Նրա խոսքով՝ առանց Թուրքիայի հնարավոր չէ այդ հարցերում հույս դնել որևէ կողմի վրա կամ քաղաքականություն մշակել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին