Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:09 06-11-2021

Ռուսթավիի բանտի մոտ անցկացվում է բողոքի ակցիա՝ Սաակաշվիլիին հոսպիտալացնելու պահանջով

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցկացնում է բողոքի ակցիա Ռուսթավիի բանտի շենքի մոտ, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Հանրահավաքի հիմնական պահանջն է մասնավոր կլինիկա տեղափոխել քաղաքական գործչին, ով արդեն 37-րդ օրն է՝ բանտում շարունակում է հացադուլը։ Ավելի վաղ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել էր, որ իրենց բողոքը լինելու է «աճող և անընդմեջ», իսկ ցուցարարները «չեն ցրվելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն փրկել Սաակաշվիլիին», հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ռուսթավիի բանտի անվտանգության միջոցներն ուժեղացվել են: Տեղում մոբիլիզացվել են հատուկջոկատայիններն ու քրեական ոստիկանության աշխատակիցները, տեղադրվել են ցանկապատեր։ ՆԳՆ աշխատակիցների ցուցումով՝ ավելի վաղ կազմակերպիչները ստիպված էին բեմը տեղափոխել նոր վայր՝ ուղղիչ հաստատության պատերից փոքր-ինչ հեռու։

Հանրահավաքին մասնակցում է մի քանի հազար մարդ։ Շատերը ակցիայի էին եկել պետական դրոշներով, մյուսները ձեռքում պահել են «Ազատություն Միշային» գրությամբ պաստառներ և կարմիր վարդեր՝ 2003 թվականի հեղափոխության խորհրդանիշը։ Բողոքի ակցիային միացել են քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական և քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի