copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:28 05-11-2021

Այդ օրը լրանում է ամոթալի փաստաթղթի ստորագրման տարելիցը․ Վահե Հակոբյան

Միանգամայն հասկանալի է, թե ինչու է ընտրվել հենց այն օրը, որն ընտրվել է, հանրահավաքի անցկացման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Նա հիշեցրեց, որ այդ օրը լրանում է ամոթալի փաստաթղթի ստորագրման տարելիցը։ «Գլխավոր խնդիրը, նշանակված օրը հանրահավաքի անցկացման պատճառը հենց դա է»,- հավելեց Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ «Հայաստան» դաշինքը դիմադրության շարժում է սկսում: «Մնացածը կհայտարարվի հանրահավաքի ժամանակ։ Դեռ չեմ ուզում փակագծերը բացել»,- շեշտեց նա։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը և հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, հրթիռային և հրետանային զենք և ավիացիա կիրառելով, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով ՊԲ մարտական ​​դիրքերը և Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։ Ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի