copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:31 05-11-2021

Հայտնի է այն վիտամինը, որը զգալիորեն արագացնում է COVID-19-ով հիվանդների ապաքինումը

Վիտամին C-ի ներերակային ներարկումը կրճատում է լորոնավիրուսային վարակով հիվանդների հիվանդանոցում մնալու ժամանակահատվածը։ Այս մասին հայտնում է Telegraph թերթը՝ վկայակոչելով մի քանի ուսումնասիրությունների արդյունքները։

«6-24 գ վիտամին C-ի օրական ներերակային ընդունումը ծանր հիվանդների մոտ տվել է դրական արդյունք՝ կրճատելով հիվանդանոցում մնալու տևողությունը, բարելավելով թթվածինը և նվազեցնելով բորբոքման մարկերները», - լրագրողներին հայտնել են Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանում։

Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ վերականգնման արագությունն աճել է 70%-ով այն բանից հետո, երբ COVID-19-ով մարդկանց վիտամին C են տվել:

Հոդվածում նշվում է, որ COVID-19-ով հիվանդների 80%-ի արյան մեջ վիտամին C-ի ցածր մակարդակ կա։ Պակասուրդը լրացնելու անհրաժեշտությունը հաստատել է բժիշկ Մարսելա Վիսկայչիպին։

«Դուք միշտ պետք է հետևեք էլեկտրոլիտների, տարրերի և վիտամինների՝ ներառյալ C և D վիտամինների համալրման էական խնդրին: Սա պետք է դառնա կլինիկական պրակտիկայի չափանիշ», - ասել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել էին կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոցի կիրառումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը