copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:48 04-11-2021

Գիտնականները նշել են, թե որ ըմպելիքներն են արագացնում ծերացումը

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներ օգտագործելու և վաղաժամ ծերացման միջև: Հետազոտության արդյունքները հրապարակված են Հանրային առողջության ամերիկյան ասոցիացիայի ամսագրում։

Փորձագետներն ուսումնասիրել են 20-65 տարեկան 5309 մարդու ինքնազգացողության վերաբերյալ տվյալներ։ Ինչպես պարզվել է, մարդիկ, որոնք հաճախ են քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործում, ունեն ավելի կարճ տելոմերներ՝ ԴՆԹ-ի շրջաններ, որոնք կապված են քրոնիկական հիվանդությունների բարձր ռիսկի և կյանքի ավելի կարճ տևողության հետ:

Քաղցր գազավորված ըմպելիքները ոչ միայն մեծացնում են քրոնիկ հիվանդությունների առաջացման վտանգը, այլև կրճատում է կյանքի տևողությունը, ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ հոգեբուժության պրոֆեսոր Էլիսա Էպելը։ Նա նշել է, որ տելոմերների կրճատումը սկսվում է քրոնիկական հիվանդության առաջացումից շատ առաջ:

Էպելը հավելել է, որ թեև հետազոտությանը մասնակցել են միայն մեծահասակները, արդյունքները տարածվում են նաև երեխաների վրա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել