Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:59 05-11-2021

Բրիջիտ Բարդոն տուգանվել է ռասիզմի համար

87-ամյա ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն ռասիստական ​​հայտարարությունների համար դատարանի որոշմամբ տուգանվել է 20 հազար եվրոյով, հաղորդում է France Info ռադիոկայանը։

Դեռևս 2019թ.-ին Բրիջիտ Բարդոն, որը հայտնի է կենդանիների պաշտպանության ուղղությամբ իր ակտիվ հասարակական գործունեությամբ, նամակ է ուղարկել Ֆրանսիային պատկանող Ռեյունիոն կղզու պրեֆեկտին։ Դրանում դերասանուհին ռեյունիոնցիներին «վայրի ցեղերի գեներով բնիկներ» է անվանել՝ կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար:

Ռեյունիոնի բնակիչները դերասանուհու խոսքերը վիրավորական են համարել։ Կղզու բնիկ Աննիկ Ժիրարդենը, որը զբաղեցնում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարարի պաշտոնը, գրավոր պատասխանել է Բարդոյին՝ ընդգծելով, որ ռասիզմը «կարծիք չէ, այլ հանցագործություն»:

Դատախազությունը պահանջել է դերասանուհուն տուգանել 25 հազար եվրոյով, սակայն դատարանն, այնուամենայնիվ, տուգանքի չափը կրճատել է 20 հազար եվրոյի։ Ինքը՝ Բարդոն, ներողություն է խնդրել Ռեյունիոնի բնակիչներից՝ իր խոսքերը բացատրելով կղզում կենդանիների վատ կենսապայմանների պատճառով առաջացած զայրույթով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան