copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:49 04-11-2021

Մեր նպատակը պետք է լինի ժամանակ շահելը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի այսօրվա իրավիճակում ցանկացած բանակցություն թշնամու հետ պետք է լինի բանակցություն հանուն բանակցության և ունենա մեկ նպատակ՝ ժամանակ շահել մեր պետության լայն իմաստով վերականգնման համար։

Դրան զուգահեռ, բնականաբար, պետք է հստակորեն հաշվարկվեն մեր և թշնամու ռեսուրսները՝ նպատակ ունենալով հնարվածներ հասցնել վերջինիս բոլոր այն խոցելի կետերում, որտեղ դրա նույնիսկ դույզն-ինչ հնարավորությունը կա։

Այսինքն, համաժամանակյա կտրվածքով հնարավորին արագ, բայց որակյալ կերպով պետք է մշակվեն և սկսեն կյանքի կոչվել մեր պետության վերականգնման ու ամրապնդման և թշնամական կազմավորման թուլացման ու խոցելիության բարձրացման զուգահեռ ծրագրերը։

Բաքվի բռնապետը և նրա օպերատոր էրդողանական վարչախումբը շտապում են հասնել «խաղաղության», որը կամրագրի նրանց համար ձեռնտու ներկա իրավիճակը՝ թույլ տալով դրա հիման վրա անցնել Հայաստանի էլ ավելի թուլացման հաջորդ, իսկ հնարավորության դեպքում փաստացի ոչնչացման վերջնական փուլին։

Այնպես որ, «խաղաղության» հարցում շտապելն իրականում թշնամական և, ըստ այդմ՝ սատանայի գործ է, որովհետև իսկական խաղաղություն այս պայմաններում չի կարող լինել, և դա կարող է չտեսնել միայն աչոք ու մտոք կույրը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի