copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:58 04-11-2021

ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են զենքեր և նյութատեխնիկական միջոցներ։

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն զենքի մատակարարումից զատ, կազմակերպում է Ժողովրդական պաշտպանության ուժերի «ահաբեկիչների» կրթությունը։ Նշվում է, որ նրանք պատրաստություն են անցնում Հասեքեի, Դեր Զորի, Քամըշլըի ճամբարներում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր