copy image url
Միտք 4 տարի առաջ - 15:29 04-11-2021

Արսեն Թորոսյանն իրեն նախարար է զգում

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում շատ ակտիվ է, պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այս կամ այն բժշկական կենտրոնից, որտեղ նա այցեր է ունենում և ինչ-որ հանդիպումներ կազմակերպում։ Նրա այս ակտիվությունը կասկածի տեղիք է տվել, որ Թորոսյանը մտադիր է նորից վերադառնալ նախարարի պաշտոնին։

Այսօր այս թեմայով լրագրողները հարց հնչեցրին առողջապահության նախաար Անահիտ Ավանեսյանին։ Նա էլ Թորոսյանի այդ ակտիվությունը բացատրեց տեղեկատվական բացը լրացնելով։ «Կարծում եմ, որ, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, պարոն Թորոսյանը ակտիվ լուսաբանում է իրականացնում, թե 2021 թվականին ինչպիսի լայնածավալ կապիտալ շինարարություններ են իրականացվում, և պետք է նշեմ, որ այս տարի արդեն իսկ վեց բժշկական կենտրոններ ակտիվ շինարարության փուլի մեջ են գտնվում, և այդ աշխատանքները առողջապահության նախարարության կողմից շարունակական են լինելու։ Եվ գուցե ճիշտ եք նկատում, ես զբաղված եմ քովիդի դեմ պայքարով և պատվաստումների գործընթացը խթանելով, իսկ պարոն Թորոսյանն էլ լրացնում է լուսաբանման այդ հատվածը»,- ասաց նախարարը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքը միշտ դրական է գնահատում Թորոսյանի աշխատանքը, արդյո՞ք նա էլ նույն կերպ է արտահայտվում իր հասցեին, Ավանեսյանն ասաց, որ այդ հարցը պետք է իրեն ուղղել։ Երբ նկատեցին, որ ինքը հարցերին չի պատասխանում, նախարարը հեգնեց․ «Զբաղված է, երևի»։ Նշենք, որ մամուլում գրվել էր, որ Թորոսյանը մտադիր է վերադառնալ իր հին պաշտոնին, և հիմա լոբբինգ է անում իր օգտին և գործող նախարարի դեմ՝ այդպիսով հող նախապատրաստելով իր վերադարձի համար։ Ֆեյսբուքում նրա ակտիվությունն էլ, ըստ երևույթին, դրան է միտված։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ