copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:32 04-11-2021

Ռուսաստանն ու Չինաստանը միասին կաշխատեն Իրանի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը և Չինաստանը կմիավորեն ջանքերը՝ իրանական միջուկային համաձայնագրի (JCPOA) վերականգնման շուրջ բանակցություններն առաջ մղելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը և Ռուսաստանը փոխադարձ պատրաստակամություն են հայտնում շարունակելու ռազմավարական փոխգործակցությունը և համատեղ ջանքերով կնպաստեն իրանական միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը»,- հաղորդել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից հայտնել են նաև երկու երկրների փոխարտգործնախարարներ Մա Չժաոսյուի և Սերգեյ Ռյաբկովի հեռախոսազրույցի մասին, որում պաշտոնյաները համաձայնության են եկել հարցերի լայն շրջանակի շուրջ։ Դիվանագետներն ընդգծել են, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձը պետք է իրականացվի հաշվի առնելով շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրի շահերը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի