copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:40 03-11-2021

Արամ Սարգսյանի և Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը Մեղրիում կոալիցիա կազմեցին

Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունն ու Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիոն հուշագիր են ստորագրել, և ՏԻՄ իշխանությունը բաժանել միմյանց միջև, 5 տարվա առաջին կեսը «Հանրապետություն» կուսակցությունն է պաշտոնավարելու, մյուս կեսը՝ «Ազատական» կուսակցությունը:

«Հուշագիր ենք ստորագրում 5 տարի կառավարման փուլերը միմյանց մեջ հավասարաչափ բաշխելու, կիսելու, կառավարելու համար։ Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև։ Առաջին 2.5 տարին կառավարումը իրականացնելու է «Հանրապետություն» կուսակցությունը իր և «Ազատական» կուսակցության թիմի հետ, իսկ երկրորդ փուլը 2 տարի 6 ամիս ժամկետով «Ազատական» կուսակցությունը՝ իրենց կողմից նշանակված ցանկացած մարդու հետ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 42,8 տոկոսը կամ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 32,8 տոկոս կամ 5 մանդատ, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոս կամ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոս կամ 2 մանդատ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում