copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:22 02-11-2021

Գլխավոր դատախազին ու նրա չորս տեղակալներին ամսական հավելավճար տալ․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, որտեղ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այդ նախագիծը։

Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալի պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90%-ով,գլխավոր դատախազի տեղակալի համար 100%, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար ևս 100 %։

Նշենք,որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15 է, բազային աշխատավարձը 66 140 դրամ է, ստացվում է գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 992 100 դրամ է` հարկերով։ Տեղակալների համար սահմանված է 11 գործակիցը, ամսական աշխատավարձը կազմում է 727 540 դրամ։

Որոշումն ընդունելու դեպքում հավելավճարները կտրվեն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի հետ։

Հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը որպես պատճառ նշում է այն, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն է արվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ