copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:25 02-11-2021

Թալինում ևս ՔՊ-ի գործերը լավ չեն․ Հրապարակ

«Թալինում ևս «Քաղպայմանագրի» գործերը լավ չեն` ազատամարտիկներ, «Հանրապետություն» կուսակցության, ապա ՀԱԿ անդամ Ժորա և Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է այստեղ իշխանության թեկնածուն, որին օգոստոսին նշանակեցին Թալինի համայնքապետի ԺՊ, սակայն մարդիկ մի քանի օր բողոքի ակցիաներ էին անում:

Ըստ որոշ լուրերի, մարզպետ Դավիթ Գևորգյանն այն ժամանակ դեմ է եղել այս նշանակմանը, իսկ հետագայում էլ զգուշացրել է, որ նրան ՏԻՄ ընտրություններում առաջադրելու պատճառով թալինցիներին իրենց դեմ են հանելու, քանի որ աշնակցի Տավրոսին թալինցիներն այնքան էլ դրական չեն վերաբերվում, համարում են, որ իրենց քաղաքապետն իրենց համայնքից պետք է լինի, այլ ոչ թե դրսից մեկը: Սակայն Սափեյաններն անգնահատելի ծառայություններ են մատուցել Փաշինյանին․ պատերազմից հետո, երբ նրան բոլորը մերժում էին, նրանք մի քանի «դիմավորումների» տեսարաններ բեմականացրին` դրա դիմաց ստանալով Թալինը:

Սափեյանի մրցակից, Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին էլ այստեղ շատ լավ չեն վերաբերվում, բայց նրա շանսերը ՔՊ թեկնածուից բարձր են գնահատում: Վերջինս առաջադրվելու է «Զարթոնք» կուսակցությամբ»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ