copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:45 01-11-2021

Առաջնագծում կան իրադարձություններ կամ իրավիճակ, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փակ պահել․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության ներկայացուցիչները, լրատվամիջոցները, ՀԿ-ները այցելել են առաջնագիծ, սակայն ընդդիմությանը առաջնագիծ գնալը փաստորեն արգելված է։ Մտահոգություններ է առաջացնում, որ առաջնագծում կան իրադարձություններ կամ իրավիճակ, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փակ պահել»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով, այն հանգամանքին, որ դեկտեմբերի 18-ին Սանասարի և Կովսականի հատվածից հայկական կողմը ստիպված է եղել հետ քաշվել, պատգամավորն ընդգծեց, որ եթե անգամ եղել է անելանելի իրավիճակ, և զիջումների մասին բանակցություններ են ընթացել, պետք է որոշակի տրամաբանություն լիներ, որովհետև զիջվել են հատվածներ, որոնք Ադրբեջանին ռազմավարական, մարտավարական առումով տվել են մեծ առավելություններ և սպառնալիքների տակ է հայտնվել Սյունիքը:

«Այդ հատվածները նոյեմբերի 9-ի փաստաթղթում ներառված չեն եղել, այլապես՝ նրանց համար ևս ժամկետներ սահմանված կլինեին, ինչպես Քաշաթաղի, Քարվաճառի դեպքում էր»,- ավելացրեց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի