copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:13 01-11-2021

Հայաստանի ու Իրանի գլխավոր դատախազները նորանոր մարտահրավերներին հակազդելու պայմանավորվածություններ ենք ձեռք բերել

Հայաստանի ու Իրանի գլխավոր դատախազները, արձանագրելով ձեռքբերումները, նորանոր մարտահրավերներին հակազդելու պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Այդ մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի վերջին այցին, միջազգային համագործակցությանը:

«Այդ պայմանավորվածությունների մեջ շատ կարևորում եմ տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համատեղ կամքը, իրավական մեխանիզմները լիարժեք գործադրելու անհրաժեշտության արձանագրումը, որի մասին շատ պարզ ու հստակ խոսեց նաև Իրանի իմ գործընկերը: Դեռևս պատերազմի առաջին օրերին, երբ որ մենք արդեն իսկ առաջին փաստական տվյալները ստացանք վարձկան-ահաբեկիչների տարածաշրջանում և հատկապես Արցախից հարավ ընկած հատվածում տեղակայման մասին, հաշվի առնելով նաև մեր գործընկերային հարաբերությունները՝ ես այդ մասին տեղեկացրել եմ իմ գործընկերոջը, որովհետև Իրանի հետ սահմանագիծ հատվածն էր, և ողջամիտ կասկածներ և ռիսկեր կային, որ ահաբեկիչները սահմաններ չունեն, և ցանկացած տեղաշարժ կարող է լինել: Սա գնահատվել է իմ գործընկերոջ կողմից, ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Այսօր իրենք ևս հստակ փաստերով արձանագրումներ ունեն տարածաշրջանում և նշածս հատվածում ահաբեկիչների գործունեության, այսօր էլ գոյության մասին, և արձանագրվել է անհրաժեշտությունը համատեղ իրավական մեխանիզմներով այդ չարիքի դեմ պայքար իրականացնելու համար»,- նշել է նա:

Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ ՀՀ-ն տարբեր երկրների հետ ունի միջազգային իրավական համագործակցության փաստաթղթաշրջանառություն, որի կեսից ավելին բաժին է հասնում ՌԴ պատկան մարմիներին, հատկապես՝ դատախազությանը:

«Տնտեսական ֆորումների ընթացքում մենք համատեղ մեր զեկույցներով, մեր քննարկումներով կոնկրետ պանելային նիստերի ժամանակ ցույց ենք տվել, հիմնավորել ենք հետաքրքրություն ունեցող բոլոր անձանց, թե մեր երկրում ինչպիսի իրավական պաշտպանություն կա տնտեսվարողի, ներդրումներ իրականացնողի համար, և այստեղ շատ կարևորում եմ այն, որ մեր պատկերացրած այս համագործակցության հրապարակային իրականացումը նպատակ է ունեցել ակտիվացնել երկուստեք ներդրումների հոսքերը»,- հավելել է Արթուր Դավթյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»