Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:02 01-11-2021

Էրդողանը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, գրում է ermenihaber-ը:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը: Հիշեցնելով, որ Թուրքիայի կողմից առաջարկվող կառույցում, պետք է ընդգրկված լինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը և Վրաստանը՝ Էրդողանը պնդել է, որ նման քայլ անելու դեպքում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող առաջարկ է արել:

Էրդողանը խոսել է նաև առաջարկված հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման մասին՝ նշելով, որ վրացական կողմը մի քիչ բացասաբար է մոտենում հարցին, բայց եթե բոլորի մոտ դրական մթնոլորտ լինի, իսկապես հնարավոր է ստեղծել նման մի հարթակ։

«Հենց այս հարթակը ձևավորվի, տարածաշրջանը շատ արագ խաղաղության ավազանի կվերածվի, և Թուրքիան էլ այս հարցում Հայաստանի հետ հարաբերությունները շատ ավելի պարզ ու բաց առաջ կբերի: Բայց, իհարկե, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները փոփոխելը, նկատի ունեմ դրական առումով, կհեշտացնի մեր գործը»,-հավելել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի