copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 23:32 31-10-2021

ֆրանսահայերը բողոքի ակցիա կանցկացնեն՝ հողերը թշնամուն զիջելու դեմ

Ֆրանսիայում «ՀՅԴ Նոր Սերունդ»-ը հայտարարություն է տարածել՝ նոյեմբերի 8-ին բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ։

«44-օրյա պատերազմի ավարտի մեկամյա տարելիցի շեմին մենք հրավիրում ենք հանդիպման Փարիզում ՀՀ դեսպանատան առջև: Հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն հայ ժողովրդի և հանուն հայրենի հողը պաշտպանելիս զոհված մեր զինվորների։ Մենք դեմ ենք մեր հողը թշնամուն զիջելուն և մեր Դատը վաճառքի հանելուն

Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին լուրերը մտահոգիչ են, և մենք պետք է լիարժեք համախմբվենք։ Մեր զինվորներն, իրենց կյանքը վտանգելով, հողը չեն պաշտպանել, որպեսզի հետո Կառավարությունը նորանոր զիջումների գնա:

Հանդիպում ենք երկուշաբթի` նոյեմբերի 8-ին, 18:00-ին», - ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ