copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 22:26 31-10-2021

ԿԶՆԱԿ-ում մեկնարկել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը»

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից: Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։ Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։ Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է։ «Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա»,- գրել է փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ