Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:43 31-10-2021

G20-ի գագաթնաժողովը հաստատեց համաշխարհային կորպորացիաների հարկման մասին համաձայնագիրը

Աշխարհի քսան խոշորագույն տնտեսությունների ղեկավարները հաստատել են խոշոր կորպորացիաների շահույթի հարկման միջազգային համաձայնագիրը՝ առնվազն 15 տոկոսի չափով։ Այսպիսով, ինչպես նշում է BBC-ն, G20 երկրները մտադիր են ապահովել, որ խոշոր ընկերությունները վճարեն ավելի շատ հարկեր, այլ ոչ թե խուսափեն դրանցից՝ շահույթը օֆշորներում հայտարարագրելով։

Սպասվում է, որ հարկային նորամուծությունը, որն ի սկզբանե առաջարկվել էր ԱՄՆ-ի կողմից, ուժի մեջ կմտնի 2023 թվականին։ Երկու երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը համաժողովին մասնակցել են տեսահակապի միջոցով։

G20 երկրների ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 80%-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ստորագրված համաձայնագիրը պատմական է անվանել համաշխարհային տնտեսության համար։ Ամերիկյան ձեռնարկությունները և ընդհանրապես շարքային աշխատողները կշահեն, թեև ամերիկյան խոշորագույն ընկերությունները ստիպված կլինեն ավելի շատ հարկեր վճարել, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ