Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:51 30-10-2021

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 5 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը, Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, փաստում են Worldometers կայքի տվյալները։

Աշխարհում հիվանդացության մակարդակը նվազում է։ Եթե ​​օգոստոսին հայտնաբերվել է 20 միլիոն նոր դեպք, ապա սեպտեմբերին՝ ընդամենը 15 միլիոն, իսկ հոկտեմբերին՝ 12 միլիոնից պակաս։

Համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 246 871 470 դեպք, որից ապաքինվել է 223 623 310-ը։

Ընդ որում, գրեթե մեկ ամսում մահացել է 200 հազար մարդ։ Միայն անցած օրվա ընթացքում վիրուսի զոհ է դարձել 7581 մարդ, իսկ ընդհանուր առմամբ համաճարակը խլել է 5006936 մարդու կյանք։

Ուկրաինան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին օրական հիվանդացության ցուցանիշով աշխարհի թոփ 5 երկրների մեջ է։

Ուկրաինայի ԳԱԱ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մեկ շաբաթում կարող է գրանցվել COVID-19-ով վարակման մինչև 30 հազար նոր դեպք։

Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ երեք շաբաթից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կսկսի բարելավվել, իսկ հունվարին անկում է սպասվում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ