copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:04 30-10-2021

Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի թիվ 60 հիմնական դպրոցի տնօրենը վերանշանակվել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 7-ի (հ. 4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 14.10.2021թ. h.12/128664 զեկուցագիրը`

1. «Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անիչկա Ռազմիկի Իսկանդարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 20.10.2021թ. - 01.02.2025թ. ժամկետով:

2. «Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Նշենք, որ մինչ այս էլ դպրոցի տնօրենը եղել է Անիչկա Իսկանդարյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի