Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 29-10-2021

Պալեոնտոլոգները մարդու նոր տեսակ են հայտնաբերել

Միջին պլեյստոցենի ժամանակաշրջանի Աֆրիկայի բնակիչներին կարելի է վերագրել մարդկանց նոր՝ Homo bodoensis տեսակի, գտնում է պալեոնտոլոգների միջազգային թիմը՝ Վինիպեգի համալսարանի մասնագետների գլխավորությամբ: Նախկինում հայտնի մնացորդները վերագրվում էին այլ տեսակների, որը դժվարություններ էր ստեղծում գտածոների նույնականացման և դասակարգման հարցում: Այս մասին ավելի մանրամասն խոսվում է Evolutionary Anthropology Issues News and Reviews ամսագրում հրապարակված հոդվածում:

Homo bodoensis-ն ապրել է Աֆրիկայում միջին պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ մոտ 500 հազար տարի առաջ և եղել է ժամանակակից մարդու անմիջական նախնին, պնդում են գիտնականները: Նրանք վերագնահատել են այս ժամանակաշրջանի Աֆրիկայում և Եվրասիայում հայտնաբերած մարդկանց հայտնի մնացորդները: Նախկինում այս բրածոները համարվում էին հայդելբերգյան կամ ռոդեզյան մարդու մնացորդներ: Այնուամենայնիվ, այս տեսակների հետ կապված շփոթություն կար. օրինակ, ենթադրաբար հայդելբերգյան մարդու որոշ մնացորդների ԴՆԹ-ի վերլուծությունից հետո պարզվել էր, որ դրանք նեանդերթալցիների մնացորդներ են, իսկ ռոդեզյան մարդու մասին ընդհանրապես քիչ բան է հայտնի, իսկ այն չափանիշները, որոնցով կարող են այս կամ այն ​​մնացորդները վերագրվել այս տեսակին՝ խիստ անորոշ են:

Համաձայն նոր գնահատականի, բրածոներից մի քանիսը կարող են վերադասակարգվել որպես նեանդերթալցիների մնացորդներ: Մնացածը կարելի է վերագրել նույն տեսակին՝ Homo bodoensis-ին, որն անվանվել է Եթովպիայի Բոդո դ'Ար տարածքում հայտնաբերված գանգի պատվին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին