Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:14 25-06-2021

Չինաստանում հայտնաբերվել է հնագույն մարդու նոր տեսակ

Հնագույն մարդու նոր տեսակների հայտնաբերման մասին հայտարարությունը չինացի մարդաբաններն արել են Հարբինի գանգ անունով հայտնի քարացուկի ուսումնասիրության արդյունքում: Այս մասին հայտնում է The Innovation ամսագիրը:

Դեռ 1930-ականներին ժամանակակից Չինաստանի տարածքում գտնվող Հարբին քաղաքի շրջակայքում հայտնաբերվել էր հնագույն մարդու շատ մեծ գանգ: Այն կարող էր տեղավորել ժամանակակից մարդու ուղեղի չափի ուղեղ, բայց այլ առումներով այն զգալի տարբերություններ ուներ Homo sapiens-ի գանգից:

Նոր տեսակն ստացել է Homo longi անվանումը: Երկրաքիմիական վերլուծությունները թույլ են տվել գիտնականներին որոշել բրածոյի տարիքը՝ մոտ 146 հազար տարի: Պարզվել է, որ գանգը պատկանում է հիսունն անց մի տղամարդու, որն ապրում էր անտառային տարածքում շրջող փոքր խմբում: Գիտնականները պնդում են, որ Homo longi-ն կարող էր որսալ կաթնասուններ և թռչուններ, հավաքել բանջարեղեն և մրգեր և նույնիսկ ձուկ:

Հետազոտողները նաև պնդում են, որ Homo longi-ն ավելի մոտ է Homo sapiens-ին, քան Neanderthals-ին: Հնարավոր է, որ վաղ Homo sapiens-ը և Homo longi-ն կարող են նույնիսկ համընկնել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել