Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:45 28-10-2021

Անդրկովկասում կոմունիկացիաների ապաարգելափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա

Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը: Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ: Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը», - ասել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի