copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:21 27-10-2021

Զինվորականների կողմից կալանավորված Սուդանի վարչապետը վերադարձել է նստավայր

Ռազմական հեղաշրջման ժամանակ կալանավորված Սուդանի վարչապետ Աբդուլա Համդուկը նախորդ գիշեր ազատ է արձակվել: Նա վերադարձել է Խարթումի իր նստավայր, հաղորդել է վարչապետի գրասենյակը։ Աբդուլա Համդուկը և նրա կինը գտնվում են ուժեղացված հսկողության տակ, ասվում է հաղորդագրությունում:

Դրանից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Համդուկին։

Կալանավորված մյուս նախարարների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։

Սուդանի վարչապետը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ին։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց Սուդանի Ինքնիշխան խորհրդի նախագահ, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարություն է տարածել երկու տարի առաջ բռնապետ նախագահ Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո ռազմական և քաղաքացիական քաղաքական գործիչների մասնակցությամբ ստեղծված խորհուրդը ցրելու մասին։ Նա նաև հայտարարել է կառավարության լուծարման և անցումային սահմանադրական հռչակագրի մի շարք հոդվածների չեղարկման մասին։ Ալ-Բուրհանը զինվորականների գործողությունների պատճառ է անվանել անցումային խորհրդի զինվորական և քաղաքացիական անդամների միջև հակասությունների պատճառով առաջացած իշխանության ճգնաժամը։

Զինվորականները երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Ընդ որում, Սուդանի ռազմական առաջնորդը հայտարարել է զինվորականների ժողովրդավարության անցնելու հանձնառության մասին և խոստացել ընտրություններ անցկացնել 2023թ.-ին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել