copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:13 27-10-2021

Մասիսում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա: Նա ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր:

Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, սակայն կուսակցությունում դեմ էին, ասում են, որ Թեւոնյանի կարճատեւ հրաժարականն այս տարաձայնություններով էր պայմանավորված: ՔՊ-ում հակված չեն առաջադրելու Սայադին, որն անցնում է աղմկահարույց պատմություններով, բացի դա, մասիսցիներն ասում են` երկու բառ իրար չի կարողանում կապել:

Բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, ապա հետ քաշվել, հիմա էլ բանակցում են նախկին միլպետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: ՔՊ-ն այստեղ ուժեղ մրցակից ունի` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որն առաջադրվելու է «Համբարձումյան դաշինքով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ