copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:12 26-10-2021

Մոլդովան առաջին անգամ գազի գնման պայմանագիր է ստորագրել ոչ «Գազպրոմ»-ի հետ

Մոլդովական Energocom պետական ​​ընկերությունը ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունների բացակայության ֆոնին լեհական PGNiG պետական ​​ընկերության հետ ստորագրել է Մոլդովա մեկ միլիոն խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիր։ Այս մասին հաղորդվում է Մոլդովայի կառավարության կայքում։

Սա երկրի պատմության մեջ առաջին գազի գնումն է «Գազպրոմ»-ին այլընտրանքային աղբյուրներից: Թե ինչ գնով է Քիշնևը պայմանավորվել գազ գնել՝ չի նշվում, գրում է «Նաստոյաշչեե վրեմյա»-ն:

«Փորձնական գնումն անցկացվում է այլընտրանքային աղբյուրներից գազի ներկրման հնարավորությունը ստուգելու և բնական գազի մատակարարման համակարգում ցածր ճնշումը հավասարակշռելու համար»,- ասվում է Մոլդովայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ