copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:36 26-10-2021

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ հայերենին չտիրապետող անձինք. ԱԺ–ն քննարկում է նախագիծը

«ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» մի շարք փոփոխություններ են առաջարկում կատարել, որոնցից մեկն էլ վերաբերում է այն հարցին, որ քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն քննարկվեն 90 աշխատանքային օրվա ընթացքում։

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ առաջարկվում է ՀՀ–ում մշտապես բնակվող հայերի, նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։

«Բացի այդ, նախագծով առաջարկում ենք ՀՀ քաղաքացի հանդիսացող, չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի` ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն։ Առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում»,–ասաց Ֆիդանյանը։

Նա հայտնեց, որ կարգավորվում են նաև քաղաքացիության դադարեցման հարցերը, իրավակարգավորումները։ Առաջարկվում են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման նոր կարգավորումներ, ըստ այդմ, ՀՀ քաղաքացիության դիմումների քննարկման արդյունքում ոստիկանության կազմած դրական եզրակացություններն անմիջապես կներկայացվեն նախագահին, իսկ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը կներկայացվի միայն ոստիկանության կազմած բացասական եզրակացությունները։

Ֆիդանյանը հավելեց, որ առաջարկվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց, թե հնարավոր չէ՞ վերանայել այն դրույթը, ըստ որի` ՀՀ քաղաքացիություն կարող է տրամադրվել նաև հայերենին չտիրապետող անձին։ Ըստ Նազարյանի` քաղաքացիություն տալուց հետո պետք է որոշակի ժամկետ սահմանվի, և նա այդ ընթացքում սովորի հայերեն։

Սակայն Ֆիդանյանը նշեց, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ եթե տվյալ անձը սահմանված ժամկետում չտիրապետի հայերենին, ապա պետք է նրան քաղաքացիությունից զրկելու գործիքակազմ սահմանեն։

Սա, ըստ փոխոստիկանապետի, վարչարարությունը կբարդացնի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ