copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:11 26-10-2021

Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարանին ներկայացնել։ Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը:

Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կան երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսականներ», որոնց ծառայություններից այս երեք տարում իշխանությունները հաճախ են օգտվել:

Զուգահեռաբար, անցյալ շաբաթվա վերջին տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի թեկնածուն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն է»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը