copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 25-10-2021

Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։

Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։

«Ենթադրում եմ, որ շաբաթական իմ հրապարակումները Թուրքիայի Հանրապետությանը կամ այդ երկրում մեջ գտնվող որոշ անձնաց անհանգստացնում է, և այդ անհանգստությունը փոխանցել են հունական պետությանը»,-նշել է նա։

Նիշանյանը խոսել է նաև Հունաստանում «անցանկալի անձ» հայտարարվելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին։ Ըստ գրողի՝ նման որոշման համար որպես պատճառ կարող է լինել իր նախորդ տարվա հետազոտությունը, որում ինքը ներկայացրել է Հունաստանում գտնվող վայրերի պատմական անունները։

Ըստ այդ հետազոտության՝ Հյուսիսային Հունաստանում գտնվող բնակավայրերի անունների կեսը թուրքերեն են, կեսը՝ բուլղարերեն, և այդ շրջանում հունարեն տեղանուն գրեթե գոյություն չունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ