copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:11 24-10-2021

Երևան-Գյումրի ավտոճանապարհի վթարավտանգ երեք կետերում կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ։

Մ-1, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-ից 60-րդ կիլոմետրի վրա վթարավտանգ երեք կետերում կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել է հողային զանգվածի կուտակում Մ-1 ճանապարհի 51-րդ կմ-ի եզրային հատվածում։ 51-րդ կմ-ում այսօր կատարվում են տերմոպլաստե նյութով գծանշումներ, որոնց միջոցով ստեղծվում է աղմուկի հատուկ գոտի, ինչը կօգնի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Կատարվում են երթևեկության անվտանգության բարելավման լրացուցիչ այլ միջոցառումներ ևս. պարապետների և արգելապատնեշների վրա թարմացվում են լուսանդրադարձիչները, տեղադրվում են լրացուցիչ ճանապարհային նշաններ և այլն։

Աշխատանքները տարվում են Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցաբար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ