copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:07 24-10-2021

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Թուրքիայի կողմից դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ հանձնարարությանը

Գերմանիայի ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հաղորդվում է Բեռլինի արձագանքի մասին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ։

Գերմանիան «ի գիտություն է ընդունել» Էրդողանի խոսքերը և խորհրդակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, որոնց դեսպաններին պատրաստվում են վտարել Թուրքիայից։ Այդ պետությունների շարքում են ԱՄՆ-ը, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Շվեդիան և Նորվեգիան։

Հենց այս երկրների դեսպանատներն են Անկարային կոչ արել դադարեցնել մարդու իրավունքների պաշտպան Օսման Կավալայի հետապնդումները: Դրանից հետո Թուրքիայի նախագահն ասել է, որ հանձնարարել է ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել այդ դեսպաններին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին