copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:46 23-10-2021

Վրաստանի վարչապետը խոստանում է ավարտին հասցնել էլեկտրական մեքենաների արտադրության գործարանի նախագիծը

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված էլեկտրական մեքենաների արտադրության գործարանի կառուցման նախագիծը Քութաիսիում կավարտվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով այսօր՝ հոկտեմբերի 23-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք։

«Մոտ երկու տարի առաջ նախագիծ կար, որը ներառում էր էլեկտրական մեքենաների արտադրություն։ Մենք ունեինք շատ լուրջ ներդրող, բայց հետո համաճարակը բարդացրեց այս գործընթացը, և, ի վերջո, այս նախագծի ժամկետը փոխվեց: Տեղեկացնում եմ քութաիսցիներին, որ իմ հանձնարարությամբ մենք արդեն վերսկսել ենք բանակցությունները ներդրող ընկերության հետ։

Գործարանի մեծ մասն արդեն գործում է, և ամեն ինչ արվում է այս նախագիծն ավարտին հասցնելու, Քութաիսին իր պատմական առաքելությանը վերադարձնելու համար։ Շատ շուտով այստեղ կսկսենք մեքենաներ արտադրել։ Որպես վարչապետ՝ ես ակտիվորեն կաշխատեմ յուրաքանչյուր քաղաքապետի հետ, սերտ հարաբերություններ կունենամ նրանց հետ, մենք կունենանք շատ լավ համակարգում այս հավակնոտ նախագծերի իրականացման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել