copy image url
Ավելին 4 տարի առաջ - 08:11 23-10-2021

Վանա լճի մակարդակը նվազում է, վտանգված է Վանա տառեխի գոյությունը

Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել՝ երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին, հայտնում է ermenihaber.am-ը։

Տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։ 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա, թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։2019 թվականին այն հատվածները, որոնք ջրի տակ էին, այսօր արդեն ափ են։

Ջրի մակարդակի նվազումը վտանգ է ստեղծում նաև միայն Վանա լճում ապրող ու բազմացող տառեխի համար։ Ձկները բազմացման շրջանում լողում են դեպի հոսող ջրեր։ Այն տեղերում, որտեղից ջուրը հետ է քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ, նրանց համար հարմար այդ վայրերում ջուրը, սակայն, ցամաքել է։

Մասնագետները հույս են հայտնում, որ տեղումները կնպաստեն, որպեսզի լճի մակարդակը կրկին կբարձրանա և ցամաքած հատվածները ջրի տակ անցնեն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ