Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:52 22-10-2021

ԱՄՆ-ում հարյուր հազարավոր դեղաչափ պատվաստանյութ են նետել ինքնաթիռներից

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի անտառների վրա ինքնաթիռներից կատաղության դեմ պատվաստանյութերի հինգ հարյուր հազար մոմե փաթեթներ են նետել: Ըստ Charlotte Observer պարբերականի, ԱՄՆ իշխանությունները 2005թ.-ից նման կերպ պայքարում են մարդու և կենդանիների համար մահացու հիվանդության դեմ։

Մասնավորապես, հատկապես վտանգավոր են ջրարջերը։ Պարբերականի տվյալներով, պատվաստանյութի փաթեթները նաև ձկներից կամ մսից պատրաստված սննդային խառնուրդով փոշի են պարունակում, որը գրավում է կենդանիներին:

«Այն պահին, երբ կենդանին կծում է փաթեթը, պատվաստանյութը ներթափանցում է օրգանիզմ: Դա ակտիվացնում է կենդանիների իմունային համակարգը և արտադրում հակամարմիններ, որի շնորհիվ ջրարջն այլևս չի հիվանդանում կատաղությամբ»,- հայտնել են Հյուսիսային Կարոլինայի առողջապահության նախարարության սոցիալական ծառայությունից:

Կատաղությունը ներկայումս համարվում է անբուժելի հիվանդություն: Եթե ​​վարակված անձը չի հասցնում շատ արագ պատվաստվել և ի հայտ են գալիս ինչ-որ ախտանիշներ, ապա 100% դեպքերում ավարտվում է մահվան ելքով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել