copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:33 22-10-2021

Իսպանիայում պատմել են նախկին թագավորի «անսանձ լիբիդոյի» և նրան հորմոններով բուժելու մասին

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսին կանացի հորմոններ են ներարկել՝ նրա «անսանձ սեռական հակումը» վերահսկելու համար, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է նախկին ոստիկանապետը, որի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։

Նախկին ոստիկանը նաև ասել է, որ միապետը սկսել է հորմոնալ դեղամիջոցներ ստանալ այն բանից հետո, երբ նրա «անսանձ» լիբիդոն որակվել է որպես «պետական ​​նշանակության խնդիր»։ Նախկին կոմիսարը ներկայումս ներգրավված է շանտաժի գործով հետաքննությանը:

Նախկին թագավորի բուռն սեռական կյանքի մասին խոսակցությունները քննարկման առարկա են դարձել «Խուան Կառլոս. 5000 սիրուհիների արքան» գրքի հրատարակումից հետո։ Գրքի հեղինակ Ամադեո Մարտինես Ինգլեսը թագավորին նկարագրել է որպես «անսանձ սեքս-թմրամոլի»:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է 2014թ.-ին: Այժմ նախկին արքան ապրում է ԱՄԷ-ում, սակայն չի ցանկանում կորցնել հայրենիք վերադառնալու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ