Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:24 22-10-2021

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Նշել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%) շրջանառություն եւ 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի»։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի եւ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում Ազգային ժողովի եւ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը եւ կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը եւ առաջնահերթությունները»,-ասել է Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել եւ պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ:

Նշվել է նաեւ «Ինժեներական քաղաք» ծրագրի եւ որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարեւորության մասին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել