copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 22-10-2021

Տիգրան Ավինյանը կառավարությունում ամենօրյա հավաք է անում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գորիսում և Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:

Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաև որևէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց և ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ։

Ի դեպ, նախօրեին կառավարությունում է հյուրընկալվել նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մինչև ուշ գիշեր մնացել է շենքում և դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Ենթադրվում է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմելու և իշխանությունը նրանցից խլելու հարցը լուծված է, և Հարությունյանը շուտով քաղաքապետ կդառնա` անկախ ընտրությունների արդյունքներից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ