copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:42 21-10-2021

Որոշ ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա

Այս տարվա նոյեմբերից Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 30, 40 կամ 50 տոկոսով, բայց միայն նրանցը, ովքեր կամավոր ատեստավորվել են ու բարձր միավորներ հավաքել։ Աշխատավարձի ավելացումն էլ կլինի հավաքած միավորներին համարժեք։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում այս տարի առաջին անգամ իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացին։

«Իրականացնում են մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է»,– ասաց Փաշինյանը։

Առաջիկայում, նրա խոսքով, առարկաների ցանկը կընդլայնվի, բայց կամավորության սկզբունքը դեռևս կպահպանվի։

Ծրագրի հաջորդ փուլում արդեն ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը` ավելի բարձր չափանիշներով։ Այս գործընթացը, վարչապետի հաշվարկով, կտևի շուրջ 3 տարի, և դրանից օգտվելու հնարավորություն կունենան բոլոր առարկաների ուսուցիչները։

«Եվ եթե ուսուցիչը չի մասնակցի կամավոր ատեստավորմանը, բնականաբար կառավարության մոտ հարց կառաջանա` ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից» ,– ասաց նա։

Ծրագրի արդյունքում, ըստ Փաշինյանի, Հայաստանի կրթական համակարգում կմնան բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Իսկ այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն բարձր որակավորում, վարչապետը խոստացավ աջակցել մասնագիտական որակավորման դասընթացների արդյունքում այլ աշխատանք գտնելու հարցում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին