copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:17 19-10-2021

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպում են ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ:

Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների վերադարձի հարցը` այս հարցում բարձր գնահատելով բարեկամ երկրների աջակցությունը:

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակների օգտագործումը երկու երկրների կապերի էլ ավելի զարգացման հարցում. այս ուղղությամբ ձեռք են բերվել համատեղ նախաձեռնությունների պայմանավորվածություններ արդյունաբերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Առանձնակի ուշադրություն է դարձվել իտալացի ներդրողներին Հայաստան հրավիրելուն, Իտալիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող, ինչպես նաև զբոսաշրջային և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հռոմում է Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը