copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:45 19-10-2021

Ռուսաստանում առաջարկել են պլանշետներ տրամադրել կարիքավոր թոշակառուներին՝ համացանցից օգտվելու համար

Ժամանակակից քաղաքականության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Անտոն Օրլովը նամակ է հղել Աշխատանքի նախարարության ղեկավար Անտոն Կոտյակովին՝ առաջարկելով պլանշետներ տրամադրել Ռուսաստանի թոշակառուներին, որպեսզի նրանք համացանցից օգտվելու հնարավորություն ունենան: Այս մասին հայտնում է RT- ն՝ փաստաթղթին հղումով:

Նշվում է, որ իր ուղերձում Օրլովը ընդգծել է այն փաստը, որ ավագ սերնդի քաղաքացիները միշտ չէ, որ կարող են իրենց թույլ տալ գաջեթ գնել համացանց մուտք գործելու համար, ինչպես նաև վճարել կապի ծառայությունների համար, մինչդեռ նրանք, ինչպես և բոլորը, դրա կարիքն ունեն:

Փորձագետը նաև հիշեցրել է, որ համավարակների ժամանակ տարեց քաղաքացիներն առավել խոցելի են հիվանդությունների նկատմամբ, և պլանշետի առկայությունը կօգնի նրանց նվազեցնել սոցիալական շփումների թիվը և հեռակա ձեռք բերել անհրաժեշտ սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում