copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:25 18-10-2021

Տղամարդը լուսանկարվել է գերեզմանոցում և տարօրինակ «դեմք» հայտնաբերել ստացված պատկերում

Բրիտանացին գերեզմանոցում զբոսնելիս լուսանկարվել է և ստացված պատկերում տարօրինակ «դեմք» հայտնաբերել, գրում է LADBible-ը:

Ամիր Ջարդանը գերեզմանոց էր գնացել իր ընկերուհու՝ Էմիի և մորաքույր Սյուզանի հետ: Երիտասարդի խոսքով, նրանք սիրում են նման վայրեր ուսումնասիրել և չեն վախենում քաղաքային լեգենդներից:

Անցնելով տապանաքարերի կողքով, Ամիրն ու ընկերուհին որոշել են հիշարժան լուսանկար անել: Ավելի հարմար ռակուրս ընտրելով՝ տղան սեղմել է տեսախցիկի կոճակը և միայն տանն է ստացված պատկերի վրա «ուրվականի դեմքի» նման տարօրինակ ուրվագիծ նկատել:

«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ այդ ժամանակ մենք մենակ էինք, բայց այնպիսի զգացում ունեինք, որ ինչ-որ մեկը մեզ հետևում է»,- ասել է Ջարդանը:

Սակայն, խորհրդավոր կադրը ոգևորել է բրիտանացուն: Նրա խոսքով, այժմ նա ցանկանում է ուրվականների որս կազմակերպել և խոստանում է, որ դատարկաձեռն չի վերադառնա:

«Հաջորդ անգամ ես տեսահոլովակ կնկարահանեմ (ուրվականի հետ): Ես և ընկերուհիս սիրում ենք ճանապարհորդել տարօրինակ վայրերով»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը