copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:59 17-10-2021

Չորս ռուս զբոսաշրջիկների մահվան պատճառը կարող է լողավազանի քլորը լինել․ Albanian Daily News

Ալբանիայում չորս ռուս զբոսաշրջիկների մահվան պատճառը կարող է հյուրանոցի լողավազանի քլորը լինել: Այս մասին ալբանական Daily News պորտալին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Ռուս զբոսաշրջիկները խնդրեցին լողալ հյուրանոցի լողավազանում, որը փակ էր: <...> Ուրբաթ օրը ես այն մաքրեցի քլորով, որպեսզի հանգստացողները կարողանան օգտվել դրանից»,- հյուրանոցի աշխատակիցներից մեկին է մեջբերում պարբերականը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցը կարող էր չափազանց շատ մաքրող միջոց օգտագործ լինել, ինչը, ի վերջո, հանգեցրել է ռուս զբոսաշրջիկների մահվան: Քլորով թունավորումը ներկայումս հետաքննության հիմնական տարբերակն է համարվում:

Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատունը հաստատել էր ռուսաստանցիներ Նատալյա Բուրենկովայի, Սերգեյ Բուրենկովի, Եկատերինա Բուրենկովայի և Նիկիտա Բելուսովի մահը: Նրանց մարմինները հայտնաբերվել են հոկտեմբերի 16-ին հինգ աստղանի հյուրանոցի սաունայում: Ոստիկանությունը հայտնել էր, որ ռուսները սաունայում գտնվել են ավելի երկար, քան պետք էր և շնչահեղձ են եղել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել