copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:40 16-10-2021

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները․ Իշխան Սաղթելյան

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղթելյանը․

«Այսօր «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։ Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։

Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երկրի անվտանգային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»։

Ամենից շատ դիտված