copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:24 16-10-2021

Հայտնի է, թե որ միրգն է «կախարդական արդյունք» ունենում առողջության վրա

Օրական երկու կիվի ուտելը նպաստում է ինտենսիվ մարզումներից հետո մկաններում օքսիդացման պրոցեսների բացասական հետևանքների արդյունավետ նվազեցմանը, հայտնում է արաբական Sabq պարբերականը: Օքսիդացման պրոցեսները հանգեցնում են բջիջների վնասման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի:

Պարբերականը վկայակոչում է Ճապոնիայի Կագավա համալսարանի հետազոտությունը, որի ժամանակ 15 վազորդ տղամարդու օրական տրվել է երկու կիվի, իսկ մյուս 15-ին՝ ոչ: «Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օրական երկու անգամ կիվի են կերել, նվազեցրել են բարձր ինտենսիվությամբ վարժությունների բացասական հետևանքները իրենց օրգանիզմում»,- ընդգծվում է նյութում:

Այս արդյունքը ստացվել է շնորհիվ հակաօքսիդանտների բարձր մակարդակի, որոնք պաշտպանում են օրգանիզմը օքսիդացման պրոցեսներից: Կիվին պարունակում է նաև պոլիֆենոլներ, որոնք օգնում են հսկել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Բացի դրանից, հյուսվածքների վերականգնման վրա բարերար ազդեցություն է ունենում վիտամին C-ն, որը բավարար քանակությամբ առկա է կիվիում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում