Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:09 16-10-2021

Կարմիր գինու օգտակարությունը կասկածի տակ է դրվել

Ընդունված է համարել, որ փոքր քանակությամբ կարմիր գինին օգտակար է սրտանոթային համակարգի համար, սակայն այս ըմպելիքի օգտակարությունը հաճախ չափազանցված է և բավականաչափ ապացուցված չէ, գրում է Eat This, Not That լրատվական պորտալը:

Հոդվածի հեղինակները հակված են այն կարծիքին, որ չնայած որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կարմիր գինին կարող է իջեցնել արյան ճնշումը, սակայն նման ուսումնասիրությունները շատ չեն, և անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ:

Պարբերականը նշում է, որ ամենահամոզիչ ուսումնասիրություններից մեկը, որն օգնել է կապ տեսնել կարմիր գինու և զարկերակային արյան ճնշման իջեցման միջև, իրականացվել է 2012 թվականին: Այն ցույց է տվել, որ առանց ալկոհոլի կարմիր գինին կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող տղամարդկանց արյան ճնշումը: Հետևաբար այս ուսումնասիրությունը չի հաստատում կարմիր գինու համընդհանուր օգուտները:

Թեև որոշ ուսումնասիրություններ կապ են գտել սրտի առողջության օգուտների և գինու միջև, «պարզ չէ՝ արդյոք կարմիր գինին անմիջականորեն կապվա՞ծ է այս օգուտների հետ, թե՞ այլ գործոններ են դեր խաղում»,- ասել է Հանթինգթոնում սրտանոթային հետազոտությունների բաժանմունքի ղեկավար, դոկտոր Ռոբերտ Քլոները:

Մասնագետները նշում են, որ այս տեսակի ուսումնասիրությունների մեծ մասը դիտողական են. դրանք ցույց են տալիս միայն կորելյացիան, ոչ թե պատճառահետևանքային կապը:

«Սա նշանակում է, որ գինի խմողները կարող են պաշտպանել իրենց սիրտը այլ միջոցներով... Օրինակ՝ գինու սիրահարները ամենայն հավանականությամբ հակված են միջերկրածովյան սննդակարգին, որը, ինչպես հայտնի է, ունի սրտապաշտպան հատկություններ»,- գրում է պարբերականը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան