copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:12 15-10-2021

Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսի վերաբերյալ

Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, գրում է ermenihaber-ը:

«Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է և դրա հիման վրա մենք շփումներ ենք իրականացնում, այդ թվում Թուրքիայի հետ: Այսօր մենք ասում ենք, որ Սիրիայի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է ռուս պաշտոնյան:

Նշենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մի մասը փաստացի գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Առաջիկայում Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ: Ռազմական օպերացիան ընթանալու է այն շրջաններում, որոնք դեռևս քրդերի վերահսկողության տակ են:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել